-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Հայտարարություն տեսչության կառավարման խորհրդի ստեղծման վերաբերյալ
ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ին թիվ 856-Ն որոշուման համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչությանում պետք է ստեղծվի տեսչության կառավարման խորհուրդ: Խորհրդում պարտադիր պետք է ներկայացված լինեն քաղաքաշինության բնագավառի հասարակա¬կան կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներ¬կա¬յացուցիչներ:
Քաղաքաշինության բնագավառի այն հասարակական կազմակերպու¬թյունները կամ գործարար միավորումները, որոնք ցանկանում են խորհրդում ներկայացուցիչ ունենալ, պետք է սույն հայ¬տարարության հրապարակվելուց հետո երկշաբաթյա ժամ¬կետում ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացնեն դիմում: Խորհրդում կընդգրկվեն դիմումն առաջինը ներկայացնողները` ըստ հեր¬թա¬կա¬նության:
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 060-62-17-41 հեռախոսահամարով: