Բազմաբնակարան շենքերի սեյսմամեկուսացումը արդիական է
2012 թվականի փետրվարի 17-ին նախարար Վարդան Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի նիստ: Նիստին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարության ինժեներատեխնիկական աշխատանքների եւ տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության պետ Լ. Քոսյանը, շինարարության քաղաքականության վարչության պետ Կ. Մխոյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, Երեւանի քաղաքապետրանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման բաժնի պետ Ս. Կամսարականը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ Է. Խաչիյանը, «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գ. Ազիզյանը, «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի տնօրեն Զ. Խլղաթյանը, «Հայնախագիծ» ընկերության նոր շինարարական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մ. Մելքումյանը, «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռ. Ազարյանը, «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ընկերության շենքերի եւ կառուցվածքների սեյսմակայունության տեսության լաբորատորիայի վարիչ Վ. Համբարձումյանը, փորձագետ Ա. Տեր-Մարտիրոսյանը:
Քննարկվել է.
1. սեյսմամեկուսացման ենթակա շենքերի ցանկը,
2. սեյսմամեկուսացման աշխատանքների տեխնիկական հսկողության մեխանիզմները,
3. մասնավոր հատվածի հետ համագործակցությունը,
4. ՀՀ տարածքում պետական բյուջեի միջոցներով կառուցվող եւ ուժեղացվող շենքերում սեյսմամեկուսացման համակարգերի պարտադիր կիրառումը
Նախարարը նշել է, որ յուրաքանչյուր տարի կառավարությունը մեծածավալ գումարներ է հատկացվում հանրակրթական, մարզական եւ այլ օբյեկտների նորոգման համար, սակայն դրանց սեյսմակայունության խնդիրները մնում են չլուծված` կապված սեյսմազինվածության բարձրացման միջոցառումների ծախսատարությունից, տեխնոլոգիաների բացակայությունից:
Օրակարգի հարցերի քննարկումից և հանձնաժողովի անդամների կարծիքները լսելուց հետո նախարարն առաջարկել է հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար աշխատանքային խմբում ներգրավել ոլորտի նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցող մասնագետներ:
Վ. Վարդանյանը հանձնարարել է կազմակերպել աշխատանքային քննարկումներ, հստակեցնել խնդիրների լուծումը եւ հաջորդ խորհրդակցությանը ներկայացնել հիմնավորված առաջարկություններ: