Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Քաղաքաշինական կայուն զարգացումը Հարավային Կովկասում
2012 թվականի ապրիլի 3-4-ը Վրաստանում կայացել է «Քաղաքաշինական կայուն զարգացումը Հարավային Կովկասում» խորագրով կոնֆերանս:
Կոնֆերանսին մասնակցել են Հարավային Կովկասի երկրների, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ֆրանսիայի եւ այլ երկրների մասնագետներ ու փորձագետներ:
Քննարկվել է քաղաքների կայուն զարգացման, սանիտարական մաքրման, կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման եւ ջրահեռացման առաջադեմ փորձն ու զարգացման ուղղությունները:
ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը կոնֆերանսում ներկայացրել է զեկույց Հայաստանում կոշտ թափոնների կառավարման եւ ժամանակակից աղբավայրերի ստեղծման բնագավառի խնդիրների, իրականացված ծրագրերի ու ձեռքբերումների, ոլորտի զարգացման ռազմավարության մասին:
Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ գերմանական KfW բանկի ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` Հայաստանում ժամանակակից աղբավայրերի ներդրումային ծրագրեր իրականացնելու եւ քաղաքաշինության նախարարության հետ գործակցության մասին:
Կոնֆերանսի ամբողջական նյութերին կարելի է ծանոթանալ` www.urban-development-conference.de կայքում: