Տեղեկատվություն
-
Նորություններ
-
Տեղեկատվության տրամադրում
-
Հայտարարություններ
-
Անձնակազմի կառավարում
-
Գնումներ
Բնակարանների հավաստագրերի հանձնում Լոռու մարզում
2012 թվականի ապրիլի 27-ին քաղաքաշինության նախարարությունը Լոռու մարզի գյուղական բնակավայրերում անցկացրել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տների հավաստագրերի տրամադրման գործընթաց: Հավաստագրեր են տրամադրվել Լոռու մարզի Արեւաշող, Կաթնաջուր, Լեռնանցք, Գեղասար, Սարահարթ, Գոգարան, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Սարամեջ, Ջրաշեն, Լեռնավան, Հարթագյուղ, Լուսաղբյուր եւ Շիրակամուտ համայնքների 179 ընտանիքների: