ՀՀ քաղաքաշինության նախարարը ծանոթացավ աղետի գոտու բնակարանային խնդիրներին
Հունիսի 30-ին, ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանն իր առաջին աշխատանքային այցով եղավ Գյումրիում, ծանոթացավ աղետի գոտու անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրներին:
Նախարար Սամվել Թադևոսյանը, մասնավորապես, շրջայց կատարեց Գյումրու “Մուշ-2” և “Անի” թաղամասերի բազմաբնակարան շենքերի շինհրապարակներում: Վերոնշյալ թաղամասերում 1756 բնակարաններից բաղկացած 38 բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին: Վերոնշյալ շենքերի մեկ սենյականոց 640 բնակարանների բաշխման նպատակով նախատեսվող վիճակահանությունը կկայանա առաջիկայում:
Շրջայցի ժամանակ, նախարար Սամվել Թադևոսյանը կարևորեց նախատեսվող բազմաբնակարան շենքերի սեյսմակայուն, որակյալ և ժամկետին շահագործման հանձնելու հանգամանքը: Նա հիշեցրեց, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերը գերակա խնդիր է մեր պետության համար և մշտապես գտնվում է ՀՀ նախագահի ու կառավարության ուշադրության կենտրոնում:
“Մուշ-2” և “Անի” թաղամասերը շահագործման կհանձնվեն համապատասխան ենթակառուցվածքներով` ջրամատակարաման-ջրահեռացման, գազաֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով, ճանապարհներով, իսկ բնակարանները շահագործման պատրաստ կլինեն ներքին հարդարմամբ:
Հիշեցնենք, որ աղետի գոտում հաշվառված մոտ 7000 անօթևան ընտանիքներին բնակարան կհատկացվի 2012 թվականի ավարտին: Ծրագրի մեկնարկից սկսած մինչև տարեվերջ կլուծվի շուրջ 4500 անօթևան ընտանիքների բնակարանների խնդիրները: Նոր շինարարական ծրագրի շրջանակներում կմեկնարկի շուրջ 1050 բնակարանների և անհատական բնակելի տան շինարարական աշխատանքները: