Այց` Լոռու մարզ, ծանոթություն` գյուղական բնակավայրերի շինարարությանը
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի հուլիսի 13-ի, հերթական աշխատանքային այցը` Լոռու մարզ էր: Վանաձորում, նախարար Սամվել Թադեւոսյանի նախագահությամբ կայացավ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ շահառու բոլոր գյուղական համայնքների ղեկավարները:
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին Լոռու մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված մոտ 95 ընտանիքների փաստաթղթային փաթեթները: Քննարկման առարկա դարձավ համայնքի ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակում հաշվառված, սակայն իրենց փաթեթներն անհրաժեշտ փաստաթղթերով համալրելու վերաբերյալ նախարարության կողմից իրազեկման գրություններում նշված ժամկետում փաստաթուղթ չներկայացրած ընտանիքներին ծրագրի շահառու ճանաչելու հարցը:
Մինչ նիստը, նախարար Թադեւոսյանի եւ մարզպետ Նալբանդյանի գլխավորած աշխատանքային խումբը, գյուղական բնակավայրերի շինարարական ընթացքին ծանոթանալու նպատակով` այցելեց մարզի Լեռնապատ եւ Լեռնանցք գյուղեր: Ծանոթացան ինչպես կիսակառույց, շինարարական ընթացքի մեջ գտնվող տների, այնպես արդեն բնակություն հաստատած տների վիճակին: Նախարար Թադեւոսյանը կարեւորեց վերոնշյալ պետական ծրագրի շրջանակներում գյուղական բնակավայրերում կառուցվող տների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այդ շինարարության գործընթացներում համայնքի բնակիչների ընդգրկվածության խնդիրը: “Կարծում եմ, կհամաձայնեք, որ յուրաքանչյուր տղամարդու համար մեծ պատիվ է սեփական տան կառուցումը: Պետությունն այս ծրագրով արդեն մի քանի տարի է աջակից է ոչ միայն անօթեւան ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը, այլեւ դրա միջոցով ինչ որ տեղ նաեւ գյուղական համայնքներում աշխատատեղերի խնդրի մեղմանը”,- Լեռնապատ եւ Լեռնանցք գյուղերի բնակիչների հետ զրույցի ժամանակ նշեց նախարար Թադեւոսյանը: Իր հերթին մարզպետ Նալբանդյանը տեղեկացրեց, որ այս տարի, սեփական տան շինարարությանը մասնակցեու մտքից ոգեւորված, գյուղական համայնքների տղամարդկանց մեծ մասը ձեռնպահ է մնացել արտագնա աշխատանքի մեկնելուց: