Տոնդ շնորհավոր, հայ շինարար
Օգոստոսի 10-ին, Մոսկվայի տանը տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն` նվիրված <<Շինարարների օրվան>>:
Հանդիսությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, նախարարներ, փոխնախարարներ, անվանի շինարարներ և ճարտարապետներ:
Շինարարներին ուղղված շնորհավորանքի իր խոսքում վարչապետ Սարգսյանը նշել է. “Մասնագիտական այս տոնը հնարավորություն է ընձեռում մեզ գնահատական տալու շինարարին, ինչպես նաև արձանագրելու այն նվաճումները և առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում: Համոզված եմ, որ մենք այս ոլորտում ունենք շատ նշանակալի ձեռքբերումներ, ունենք մեծ ներուժ, և այսօր ես ուզում եմ ցանկանալ մեր բոլոր շինարարներին ստեղծագործ աշխատանք, բարօրություն, այնպիսի աշխատանք, որի արդյունքները մենք բոլորս գնահատելու ենք և որոնք մնալու են որպես ժառանգություն մեր ապագա սերունդների համար”:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը իր ելույթում նշել է. <<Տուն կառուցելը հայ մարդու համար սոսկ կենսաապահովման խնդիր չէ, այն ավելի շուտ ընտանիքի ամրության, ջերմության, ավանդույթները սերնդին փոխանցելու գրավական է: Հայ շինարարը ժողովրդի կողմից մշտապես գնահատվել է, դրա համար էլ մեր ողջ ազգին «շինարար ազգ» կոչումն է տրվել: Ու այսօր, այդ բարձր պատիվը պահպանելու համար մեր շինարարները, ճարտարապետները, շինարարական արդյունաբերողները պետք է կարողանան հաղթահարել այն մարտահրավերները, որոնք կանգնած են շինարարության ոլորտի առջև: Վստահ եմ, որ հայ շինարարի ստեղծագործ միտքը և ամուր
բազուկը ունակ է իրագործելու այդ նպատակը, որին մշտապես զորակից է քաղաքաշինության նախարարության աշխատակազմը:
Համոզված եմ, որ միջոցառման ներկաներից շատերի կառույցները տարիներ հետո կդառնան մեր ազգի հպարտության առարկան>>:
Շինարարի տոնի կապակցությամբ, ինչպես նաև երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության և քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը և Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կո¬մունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Վարդանյանը և ճարտարապետ Էդուարդ Սաֆարյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:
Շինարարի տոնի կապակցությամբ քաղաքաշինության նախարարը <<Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար>> ոսկե մեդալով պարգևատրել է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, Հայաստանի շինարարների միության խորհրդի անդամ` Արագած Ախոյանին:
Նախարարի շնորհակալագրով պարգևատրվել են նախարարության աշխատակիցներ և շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:
Շինարարներին իրենց շնորհավորանքի խոսքն են ասել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: