Վարչապետն այցելել է Արմավիրի մարզում կառուցված մարզադահլիճներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցված մարզադահլիճներ։
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, առաջին կանգառը եղել է Էջմիածին քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների սրահ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ 2022 թ. ապրիլի 27-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը 296.4 մլն դրամ է։
Կառավարության ղեկավարն այցելել է Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճ: 2022թ. ապրիլի 25-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 203 մլն դրամ է։
Ջրառատում տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը: Մարզադպրոցն ունի 8 հիմնական և 5 երկրորդական հարթակ։ 2021 թ. մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ:
Հաջորդ կանգառը եղել է Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի նորակառույց մոդուլային մանկապարտեզում՝ նախատեսված է 144 երեխայի համար: 2021 թ. հունիսի 29-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 500 մլն դրամ է:
Նիկոլ Փաշինյանը պաշտոնատար անձանց հետ եղել է նաև Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման համար հատկացվել է 332 մլն դրամ, Արմավիր համայնքի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում՝ շինաշխատանքների ծավալը գնահատվել է 311 մլն դրամ, Խոյ համայնքի Արագած բնակավայրի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման համար հատկացվել է 381.5 մլն դրամ, ինչպես նաև Շահումյան բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման աշխատանքները գնահատվել են 154.5 մլն դրամ:
Վարչապետը շրջել է մարզադահլիճներում և ծանոթացել նախկինում արձանագրված թերությունների վերացման աշխատանքներին:
Լուսանկարները՝ https://www.minurban.am/hy/photos/photos/varchapetn-aycelel-e-armaviri-marzvoum-karvoucvats-marzadahlitchner
Մարամասները՝ https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2024/05/11/Nikol-Pashinyan-visit-to-Armavir-Marz/